Դավութօղլուն անվտանգության հարցերով արտակարգ ժողով է հրավիրել

Armenpress 18:23, 30 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի մոտ անվտանգության հարցերով արտակարգ ժողով է հրավիրվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:

Ժողովին ներկա են եղել զինված ուժերի գլխավոր շտապի պետ Նեջդեթ Օզելը, փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, ներքին գործերի նախարար Էֆքան Ալան, պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, ցամաքային ուժերի հրամանատար Հուլուսի Աքարը և Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը:

Ժողովի քննարկման հիմնական թեման է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կազմակերպության դեմ պայքարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am