Իրաքյան ուժերը ԻԼԻՊ-ի հարյուրավոր անդամների են ոչնչացրել

Armenpress 12:38, 30 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի անվտանգության աղբյուրները տեղեկացնում են, որ ԻԼԻՊ-ի տասնյակ անդամներ են սպանվել Թիրքիթ և Ռամադի քաղաքներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, իրաքյան օդային ուժերը ռմբակոծել են տների ուղղությամբ, որոնց ԻԼԻՊ-ը օգտագործում էր որպես նստավայր Թիրքիթ քաղաքի Դալաուիայի շրջանում: Մյուս կողմից` տեղեկություններ են հաղորդվել, որ ԻԼԻՊ-ի 82 անդամներ են սպանվել Անբարի մարզի Ռամադի քաղաքի տարբեր հատվածներում:

Իրաքյան ուժերին հաջողվել է վերահսկողություն հաստատել Դիյալա մարզի 16 գյուղերի վրա: Տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում ոչնչացվել են ավելի քան 100 ահաբեկիչներ, վնասազերծվել են 50 պայթուցիկ սարքավորումներ: Գյուղերն ազատագրելուց հետո 125 ընտանիքներ վերադարձել են իրենց տները:

Իրաքյան ուժերը նաև հարված են Բաբելոն մարզի Հիլլա քաղաքի ուղղությամբ, որի արդյունքում ընդհանուր առմամբ 70 ահաբեկիչներ են սպանվել:

Ավելի վաղ՝ հունիսին, ԻԼԻՊ խմբավորումը վերահսկողություն էր հաստատել Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մոսուլի վրա: Իրաքյան ուժերը ջանում են ազատագրել ԻԼԻՊ-ի գրաված տարածքները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am