Toyota-ն շուրջ 700 հազար պիկապ Է հետ կանչում հետին կախոցի հետ կապված խնդիրների պատճառով

Armenpress 11:56, 30 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Toyota ընկերությունը հայտարարել է Միացյալ Նահանգների շուկայից գրեթե 700 հազար ավտոմոբիլի հետկանչման մասին: Ինչպես նշել է ավտոարտադրողը, մասնագետները պետք Է վերացնեն անսարքությունը, որը կարող հանգեցնել հետին կախոցի աշխատանքի խախտումների:    

Հետկանչման են ենթակա 2005 – 2011 մոդելային տարիների Tacoma պիկապների մի շարք վերափոխակներ: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ կատարված թեստերի արդյունքում պարզվել Է, որ այդ ավտոմոբիլների հետին կախոցը կարող Է ենթարկվել կոռոզիայի, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am