Աբխազիայի կառավարությունը վայր Է դրել լիազորությունները

Armenpress 13:45, 26 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբխազիայի նախարարների կաբինետը սեպտեմբերի 26-ին հայտարարել Է իր լիազորությունները վայր դնելու մասին: Հանրապետության կառավարության նիստում փոխվարչապետի պաշտոնակատար Վլադիմիր Դելբան հայտնել Է, որ «Աբխազիայի օրենքներին համապատասխան, կառավարությունը պաշտոնաթող Է լինում», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

Կառավարության նիստին մասնակցած հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբան ստորագրել Է նախարարների կաբինետի պաշտոնաթողության մասին հրամանագիրը:

Միեւնույն ժամանակ նա հանձնարարել Է կառավարության անդամներին՝ իրենց պարտականությունների կատարումը շարունակել մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի ձեւավորումը:-



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am