Հնդկական արբանյակը Երկիր Է փոխանցել Մարսի առաջին լուսանկարները

Armenpress 14:01, 25 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Mangalyaan (Mars Orbiter Mission) հնդկական տիեզերական ապարատը Երկիր Է փոխանցել Մարսի առաջին լուսանկարները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 25-ին հայտնել Է Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպության (ISRO) թռիչքների կառավարման կենտրոնը:

Նախօրյակին Հնդկաստանը դարձել Է առաջին երկիրը, որին հաջողվել Է առաջին փորձից արբանյակ դուրս բերել Մարսի ուղեծիր: Դրա կողմից 7,3 կիլոմետր բարձրությունից արված լուսանկարները, որոնցում երեւում Է մոլորակի նարնջագույն մակերեւույթը եւ մութ խորություններ, զետեղված են «Ֆեյսբուք»-ում եւ «Թվիթեր»-ում ISRO-ի Էջերում:

Mangalyaan-ը դարձել Է դեպի այլ մոլորակ արձակված հնդկական առաջին տիեզերական ապարատը: Նրա խնդիրների թվում են՝ Մարսի մակերեւույթի եւ մթնոլորտի կազմության ուսումնասիրումը, ինչպես նաեւ դեպի Մարս հետագա թռիչքների համար տեխնոլոգիաների փորձարկումը: Ինչպես սպասվում Է, ապարատը Մարսի ուղեծրում կգործի մոտավորապես վեց ամիս:

Այն արձակվել Էր 2013 թվականի նոյեմբերի 5-ին: Ինչպես նշում են ԶԼՄ-ները, այդ առաքելությունը Հնդկաստանի վրա նստել Է 67 մլն դոլար եւ ամենաԷժանն Է դեպի Մարս ապարատների համանման բոլոր արձակումներից:

ISRO-ն պլանավորում Է դեպի Մարս հաջորդ տիեզերական ապարատն ուղարկել 2017-ից մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակահատվածում: Այն հանդերձված կլինի ավելի մեծ թվով գիտական սարքերով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am