Էդգար Բաբայանն աչքի է ընկել «Ռանդերս»-ի կազմում

Armenpress 21:10, 23 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիական «Ռանդերս»-ը, որի կազմում ընդգրկված է հայազգի 19-ամյա ֆուտբոլիստ Էդգար Բաբայանը, Դանիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում 7:1 հաշվով հաղթանկ է տարել «Կոլդինգ»-ի նկատմամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` «Ռանդերս»-ի կազմում հինգերորդ գնդակը խփել է Բաբայանը:

Հայազգի ֆուտբոլիստը բացի խփած գոլից, աչքի է ընկել նաև ակտիվ գործողություններով` նպաստելով իր թիմի հարձակման արդյունավետությանը:

Ավելի վաղ «Ռանդերս»-ում են հանդես եկել նաև Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Ռոբերտ Արզումանյանը և Յուրա Մովսիսյանը:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am