«Պանախաիկի» - «Օլիմպիակոս». Ղազարյանը մեկնարկային կազմում է

Armenpress 19:36, 23 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի առաջին տուրում Գևորգ Ղազարյանի «Օլիմպիակոս»-ը մրցակցի հարկի տակ կմրցի  «Պանախաիկի»-ի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն ընդգրկված է «Օլիմպիակոս»-ի մեկնարկային կազմում:

Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 20:00-ին:

Վերջին հանդիպումներում Ղազարյանը չէր ընդգրկվում թիմի հայտացուցակում, կամ նույնիսկ փոխարինման դուրս չէր գալիս: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am