Պուտինը Պան Գի Մունի հետ քննարկել է Ուկրաինայի եւ Սիրիայի ռմբակոծումները

Armenpress 10:15, 23 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի ճգնաժամային իրադրությունը, ինչպես նաեւ կարծիքներ են փոխանակել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ  պայքարում միջազգային հանրակցության ջանքերը միավորելու շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի լույս 23-ի գիշերը հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ուկրաինայի իրադրության կապակցությամբ կողմերը դրական գնահատական են տվել երկրի հարավ-արեւելքում հրադադարի վերաբերյալ Շփման խմբի Մինսկի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններին: «Պատրաստակամություն է հայտնվել ամեն կերպ օժանդակել խաղաղ գործընթացի ամրապնդմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դրա հետ մեկտեղ Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հայտարարել է «Իսլամական պետության»՝ Սիրիայի տարածքում գտնվող հենակետերին առանց սիրիական կառավարության համաձայնության հարվածներ հասցնելու անթույլատրելիության մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am