Ծափաթաղ գյուղի մոտ անտառապատ տարածք է այրվել

Armenpress 09:41, 23 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 22-ին` ժամը 20.01-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի մոտակա սարալանջին այրվում է անտառապատ տարածք: Դեպքի վայր է մեկել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 22.10-ին, մարվել` 00.35-ին: Այրվել է 2 հա խոտածածկ տարածք և 9 ծառ՝ մասամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am