Ալեքսանդր Սիրունյանը դարձել է ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի անդամ

Armenpress 19:49, 22 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաղաժամկետ դադարեցվել են ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Ռուբեն Հակոբյանի լիազորությունները՝ համաձայն իր դիմումի: Ռուբեն Հակոբյանի դիմումի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ վերջինս մշտապես բնակվում է Վանաձոր քաղաքում և դժվարություն է ունենում մասնակցել Պալատի խորհրդի բավականին հաճախ գումարվող  նիստերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատից, Պալատի կանոնադրության համաձայն` Խորհրդի անդամի լիազորություններից հրաժարվելու դեպքում որպես ՓՊ խորհրդի անդամ է ներգրավվում առավել շատ «կողմ» ձայներ ստացած փաստաբանը: Ռուբեն Հակոբյանից հետո առավել շատ` 241 «կողմ» ձայներ ստացել է փաստաբան Ալեքսանդր Սերգեյի Սիրունյանը (արտոնագիր թիվ 945):

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը 2014թ. սեպտեմբերի 22-ից համարվում է ներգրավված ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Ռուբեն Հակոբյանի փոխարեն` վերջինիս լիազորությունների համար սահմանված ժամկետի մնացած ժամանակահատվածով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am