Միխայիլ Շվիդկոյը հայկական բանակի մարտունակությունը հայ-ռուսական ռազմական համագործակցության արդյունք է համարում

Armenpress 17:43, 22 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը ռազմական ոլորտում գտնվում է բարձր և պատասխանատու մակարդակի վրա: Այս մասին Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի 7-րդ նիստի ժամանակ նշեց ՌԴ Նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյն՝ անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի դիտարկմանը: «Համաձայն եմ, որ շատ է խոսվում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին, սակայն, ես կարծում եմ, որ Հայաստանի ռազավարական հետաքրքրությունների շրջանակներում հայ-ռուսական համագործակցությունը շատ բարձր և պատասխանատու մակարդակի վրա է գտնվում»,- «Արմենպրես»-ի հաղորդամբ՝ ընդգծեց նա:

Շվիդկոյի խոսքով` այսօր Հայաստանը մարտունակ և պատրաստված բանակ ունի: «Այսօր Հայաստանի բանակն իսկապես մարտունակ է, և ես կարծում եմ, որ հայկական բանակի մարտունակությունը ևս արդյունք է ռազմական ոլորտում հայ-ռուսական բարձր մակարդակի համագործակցության»,- շեշտեց նա: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am