Ոստիկանությունն անցած 3 օրում բացահայտել է խարդախության 16 դեպք

Armenpress 12:59, 22 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում անցած 3 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 28 պատահարի հետևանքով 48 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, սեպտեմբերի 19-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 39 դեպքից բացահայտվել է 32-ը, խարդախության 18 դեպքից՝ 16-ը: Յուրացման՝ 3, ապօրինի ծառահատման՝ 2, ավազակային հարձակման և շորթման 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 11 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության՝ 2, գողության 8 և մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպք: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am