Սիրիացի փախստականների նոր ալիք է եկել Թուրքիա

Armenpress 11:52, 22 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի փախաստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը հայտնել է, որ սեպտեմբերի 20-21-ը շուրջ 70 հազար սիրիացիներ հատել են սահմանը և անցել են Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական TRT Haber-ը:

Սիրիահայերի նման հոսքի պատճառը եղել են սահմանային շրջաններում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղական իսլամիստական կազմակերպության ահաբեկչական գործողությունները: Ակնկալվում է, որ առաջիկա օրերին Թուրքիայում կարող են հայտնվել 100 հազարավոր սիրիացի փախստականներ:

Սիրիայում 2011 թվականից սկսված ճգնաժամից հետո մեծ թվով սիրիացիներ լքել են երկիրը: ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայի հարևան երկրներում բնակվում է ավելի քան 3 միլիոն սիրիացի փախստական: 2014 թվականի սեպտեմբերի 14-ի տվյալներով`Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը հասել է 847 հազար 266-ի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am