ՀՀ ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Էստոնիա

Armenpress 09:52, 22 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայի կրթության և գիտության նախարար Եվգենի Օսսինովսկիի հրավերով ՀՀ կրթության և գիտության Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 22-ից 24-ը մեկնել է Էստոնիայի Հանրապետություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, այցի ընթացքում նախատեսվում է Հայաստանի և Էստոնիայի միջև կրթության և հետազոտության բնագավառում համագործակցության  համաձայնագրի ստորագրում, ինչպես նաև հանդիպումներ Էստոնիայի կրթության և գիտության ոլորտի պատասխանատուների հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am