Երկու-երեք տարի հետո «Միլան»-ը նորից կփայլի. Բեռլուսկոնի

Armenpress 20:53, 20 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որոշ ժամանակ անց իտալական «Միլան» ֆուտբոլի ակումբը նորից կվերադառնա իր սովորական խաղին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իտալական մամուլն, այս մասին հայտարարել Է ակումբի նախագահ, Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին:

«Երկու-երեք տարի անց «Միլանը» կվերադառնա իր սովորական մակարդակին եւ նորից կփայլի ինչպես իտալական, այնպես Էլ եվրոպական մրցումներում»,- ասել Է Բեռլուսկոնին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am