«Վոլգա»-ի կազմում իր խաղով առանձնանում է Արթուր Սարկիսովը

Armenpress 16:32, 20 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության առաջին դիվիզիոնի «Լուչ Էներիգիա» թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի կարծիքով` «Վոլգա»-ի կազմում իր խաղով առանձնանում է Արթուր Սարկիսովը:

«Մրցակցի կազմում, իմ կարծիքով, առանձնանում էր Արթուր Սարկիսովը: «Վոլգա»-ն կարողացավ օգտվել նրա հնարավորություններից: Նա մեծ դեր խաղաց «Վոլգա»-ի հաղթանակի գործում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Գրիգորյանի խոսքերը մեջբերում է sportbox.ru կայքը:

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության առաջին դիվիզիոնի հերթական տուրում Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ն հաղթեց: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Արթուր Սարկիսովը «Լուչ Էներգիա»-«Վոլգա» խաղում դարձավ գոլի հեղինակ: Սարկիսովն աչքի ընկավ հանդիպման 15-րդ րոպեին` առաջ մղելով իր թիմին: «Վոլգա»-ն հաղթեց 1-3 հաշվով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am