«Միլան»-«Յուվենտուս» հանդիպումը նոր ռեկորդ է սահմանել տոմսերի վաճառքի քանակով

Armenpress 12:00, 20 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Իտալիայի առաջնության «Սերիա A»-ի «Միլան»-«Յուվենտուս» հանդիպումը ռեկորդ է սահմանել տոմսերի վաճառքից ստացված եկամուտով:

Իտալիայի ֆուտբոլի ազգային առաջնության երրորդ տուրի «Միլան»-«Յուվենտուս» խաղի տոմսերի վաճառաքից ստացվել է ընդհանուր առմամբ 3 միլիոն 233,6 հազար եվրո: Երկու թիմերի հանդիպումը կկայանա «Միլան»-ի հարկի տակ` «Սան Սիրո» մարզադաշտում: Երկու թիմերն բավականին հաջող են մեկնարկել «Սերիա A»-ում: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Իտալիայի առաջության երեք տուրերից հետո մրցաշարային աղյուսակում եռիշխանություն է: «Միլան»-ը, «Յուվենտուս»-ը և «Ռոմա»-ն ունեն 6-ական միավոր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am