Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում իրականացվում են ծաղկապատման եւ բարեկարգման աշխատանքեր

Armenpress 22:11, 19 Սեպտեմբեր, 2014

ԳԱՎԱՌ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունի  քաղաքում շարունակվում են  են  կանաչապատման  եւ բարեկարգման  աշխատանքները, որոնց արդյունքում քաղաքն արդեն դառնում է առավել բարետես  ու հրապուրիչ : Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու քաղաքապետի տեղակալ Արամ Կարապետյանը, արդեն ավարտվել է բարեկարգումը  Մարտունու Մյասնիկյան փողոցի վրա գտնվող հրապարակին կից զբոսայգում: Քաղաքի կենտրոնական հատավածներում եւ զբոսայգում տեղադրվել են  նոր նստարաններ ու աղբամաններ: Տարբեր փողոցներում, այգիներում, պուրակներում, ճանապարհի մայթեզրյա հատվածներում կատարվել են  ծաղկային ձեւավորման եւ կանաչապատման աշխատանքներ, որոնք կրելու են շարունակական բնույթ` մինչեւ քաղաքի ամբողջական ծաղկապատումն ու կանաչապատումը: 

Կանաչապատման եւ բարեկարգման աշխատանքների համար այս տարի քաղաքապետարանի բյուջեից հատկացվել է 14 միլիոն դրամ: Կանաչապատ ու ծաղկապատ տարածքներում տարվում է ամենօրյա հետեւողական խնամք: Այս տարվա ընթացքում կառուցվել է 500 մետր երկարությամբ գիշերային լուսավորության ցանց Պռոշյան փողոցում: Մինչեւ տարեվերջ լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ կիրականացվեն Վարդան Մամիկոնյան եւ Գեւորգ Զիրոյան փողոցներում:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am