«Զվարթնոց» արգելոց-թանգարանում կանցկացվի Անկախության տոնին նվիրված միջոցառում

Armenpress 21:43, 19 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ` սեպտեմբերի 21-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կկայանա «Լույսի հայրենիք» խորագրով ռազմահայրենասիրական տոնական միջոցառում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, կատարումներով հանդես կգան «Բերդ», «Հուշեր» պարային համույթները, Կոմիտասի անվան պետական քառյակը, երգիչներ Ասատուր Ասլանյանը, Մադլեն Ասրյանը, Սուսաննա Սաֆարյանը, Անահիտ Հարությունյանը: Միջոցառումը կվարի դերասան, «Մովսես Խորենացի» մեդալակիր, ասմունքի վարպետ Ջիվան Սարգսյանը:

Միջոցառման մուտքն ազատ է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am