Սպան տղայիս հրամայեց հանել ներքնաշորը. ադրբեջանական բանակի զինվորի մայր

Armenpress 20:10, 19 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի «Երիտասարդներ, կրթություն, վարժանք, լուսավորություն - շարունակական զարգացում» հասարակական միության նախագահ Գյուլնարա Ամիրասլանովան հայտարարել է, որ զինծառայության մեջ գտնվող իր որդու դեմ բանակում արժանապատվությունը նվաստացնող գործողություն է կատարվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, կազմակերպության ղեկավարը  Facebook-ի իր էջում գրառել է. «Ադրբեջանական բանակում սպաները նվաստացնում են զինվորներին. հետո էլ ասում են, թե զինվորը ինքնասպանություն է գործում…»,:

Գ.Ամիրասլանովայի խոսքով` որդուն նվաստացրել է ծառայության զորամասի սպան: Սպան բոլորի առաջ զինվորից պահանջել է հանել ներքնաշորը:

«Շատ զայրացած եմ: Տեղեկացա, որ որդուս ծառայության զորամասի ավագ լեյտենանտ Խայալ Ջալիլովը զինվորներին շարք է կանգնեցրել եւ որդուս հրամայել հանել ներքնաշորը: Խալիլովի նման սպաները նման գործողություններով աշխատում են կոտրել զինվորին: Հետո էլ ասում են, թե զինվորն ինքնասպանություն է գործում: Չպետք է աչք փակենք Խայալ Խալիլովի նման սպաների անօրինական գործողությունների առաջ: Այդ սպայի նկատմամբ անհրաժեշտ է օպերատիվ միջոցառումներ ձեռնարկել», -գրել է զինվորի մայրը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am