Եվտուշենկովն ազատվել Է տնային կալանքից

Armenpress 18:17, 19 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սիստեմա» արդյունաբերական ֆինանսական կորպորացիայի (ԱՖԿ) տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովն ազատվել Է տնային կալանքից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են իրադրությանը ծանոթ աղբյուրներ:

«Եվտուշենկովի նկատմամբ խափանման միջոցը տնային կալանքից փոխարինվել Է չմեկնելու մասին ստորագրությամբ»,-ասել Է գործակալության զրուցակիցը: ԱՖԿ-ին մոտ կանգնած աղբյուրի խոսքով՝ ազատումը տեղի Է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 16:45-ին: Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում գործակալությունը չունի:

Սեպտեմբերի 16-ին Եվտուշենկովը տնային կալանքի Էր ենթարկվել: Նա մեղադրվում Է բաշկիրյան վառելիքաԷներգետիկական համալիրի ձեռնարկությունների անօրինական սեփականաշնորհման գործով, որոնք այժմ գտնվում են «Բաշնեֆտի» կազմում:

Ընկերության բաժնետոմսերի 86,7 տոկոսը պատկանում Է «Սիստեմա» ԱՖԿ-ին, որը վերահսկում Է ձեռնարկատերը: Հետաքննության վարկածով՝ Եվտուշենկովը մասնակցել Է հանցավոր ճանապարհով ստացված դրամական միջոցների լեգալացմանը:

«Սիստեմա» ԱՖԿ-ն Ուրալ Ռահիմովից՝ Բաշկիրիայի նախկին նախագահ Մուրթազ Ռահիմովի որդուց ձեռք Է բերել նրա կողմից սեփականաշնորհված բաշկիրյան ընկերություններ: Կորպորացիայում մեղադրանքները մերժում են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am