Շոտլանդական վիսկի արտադրողները ուրախությամբ են ընդունել հանրաքվեի արդյունքները

Armenpress 16:22, 19 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդական վիսկի արտադրողները թեթեւացում եւ ուրախություն են զգացել հանրաքվեի արդյունքների եւ Մեծ Բրիտանիայում շարունակվող կայունության կապակցությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը:

«Կեցցե կայունությունը, որը հաստատվել է կատարված ընտրության շնորհիվ»,-ասել է Շոտլանդական վիսկիի ասոցիացիայի գլխավոր տնօրեն Դեւիդ Ֆրոսթը:

Ասոցիացիան անհանգստացած Էր այն երկյուղներից, որ անկախություն ստանալու եւ Եվրամիությունից դուրս գալու դեպքում շոտլանդական վիսկին կկորցնի այն հզոր աջակցությունը, որը ցուցաբերվում Է բրիտանացի դիվանագետների կողմից:

Վիսկին իր կարեւորությամբ Շոտլանդիայի երկրորդ արտահանական արտադրանքն Է, որը զիջում Է միայն նավթին: Անցալ տարի այդ ալկոհոլային խմիչքի արտահանական մատակարարումների արժեքը կազմել Է շուրջ 5,4 մլրդ դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am