Գաբրիել Ղազարյանը մասնակցում է ԵԽ-ի կազմակերպած սպորտի նախարարների համաժողողին

Armenpress 14:01, 19 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը գտնվում է Շվեյցարիայում, որտեղ սեպտեմբերի 18-ին աշխատանքն է սկսել Եվրոպայի Խորհրդի կողմից անցկացվող սպորտի նախարարների համաժողովը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, համաժողովի օրակարգում ընդգրկված են սպորտի կառավարման ոլորտում կոռուպցիայի, մարզական մրցումների ընթացքում մեքենայությունների և համաեվրոպական սպորտային համագործակցության ներկա քաղաքականությանն առնչվող այլ հարցեր:

Համաժողովի շրջանակներում նախարար Գաբրիել Ղազարյանը ստորագրել է Եվրոպայի Խորհուրդի կողմից պատրաստած մասնակի համաձայնագիր՝ ուղղված սպորտում հանդիպող հովանավորչության և մեքենայությունների դեմ պայքարին, որտեղ իրենց մեծ բաժինն ունեն նաև հակակոռուպցիոն և հակադոպինգային աշխատանքները: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am