Վարդանանց փողոցի կիսակառույց սրճարանի տարածքում զինամթերք է հայտնաբերվել

Armenpress 11:25, 19 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողնում Վարդանանց փողոցի թիվ 15 հասցեում գործող կիսակառույց սրճարանի տարածքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը նշված սրճարանի տարածքում` կիսակառույց շատրվանի միջից հայտնաբերել է պոլիէթիլային տոպրակ, որի մեջ առկա էր օդամղիչ հրացան, «AK» տիպի ինքնաձիգի 2 փամփշտակալ, ինքնաշեն լուսարձակիչ սարք, 32 մմ տրամաչափի փամփուշտ, փողատակի նռնականետի 10 նռնակ և 5.45 մմ տրամաչափի 90 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am