Երկրագնդի բնակչությունը 2100 թվականին կկազմի 11 մլրդ մարդ

Armenpress 10:55, 19 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի եւ Վաշինգտոնի համալսարանի գիտնականները պնդում են, որ 2050 թվականից հետո մոլորակի բնակչության աճը չի կայունանա, այլ կշարունակվի ամբողջ 21-րդ դարում: Երկրագնդի բնակչությունը 2100 թվականին պետք է կազմի 11 մլրդ մարդ. ինչը երկու միլիարդով ավելի է, քան ավելի վաղ համարվում էր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաշվետվությունը ներկայացված է Science հանդեսի վերջին համարում:

Հետազոտողները մշակել են 2014 թվականի հուլիսին ՄԱԿ-ին ներկայացված վիճակագրական տվյալները: 80 տոկոս հավանականությամբ Երկրագնդի բնակչությունը մինչեւ դարավերջ 7,2 միլիարդից կաճի մինչեւ 9,6-12,3 միլիարդ:

Առավել մեծ աճ է սպասվում Աֆրիկայում. որի բնակչությունը կավելանա քառակի՝ մեկ միլիարդից մինչեւ չորս միլիարդ: Մյուս մայրցամաքներում ավելի կայուն իրադրություն է կանխատեսվում: Ասիան, որտեղ ներկայում 4,4 մլրդ մարդ է ապրում, աճի բարձրակետը կանցնի 2050 թվականին (մոտավորապես 5 մլրդ), այնուհետեւ նրա բնակչությունը կսկսի կրճատվել: Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի, Լատինական Ամերիկայի բնակիչների թվաքանակը միլիարդից պակաս կլինի (յուրաքանչյուր աշխարհամասում):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am