Էրդողանի կինն ընդօրինակել է Միշել Օբամայի ստորագրությունը

Armenpress 21:34, 18 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում շրջանառվում է Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կնոջ` Էմինե Էրդողանի կողմից ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբամայի ստորագրությունն ընդօրինակելու մասին լուրը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը հայտնում է, որ Twitter-ում Էմինե Էրդողանին պատկանող էջում իր գրառումների տակ վերջինս դնում է Միշել Օբամայի «MO» հայտնի ստորագրությունը:

Կայքը հայտնում է, որ Միշել Օբամայի Twitter-յան էջը ղեկավարվում է իրավասու անձանց կողմից, եւ նա այնտեղ ստորագրում է իր անվան եւ ազգանվան առաջին տառերով` MO: Էմինե Էրդողանի էջի ղեկավարները, գուցե չնկատելով MO ստորագրությունը, կամ չհասկանալով դրա իմաստը, «Էմինե Էրդողան` ԷԷ»-ի փոխարեն նրա էջում դրել են նույն ստորագրությունը` MO:

Կայքը նաեւ նշում է, որ հնարավոր է` Էմինե Էրդողանի Twitter-յան էջը իրականում նրան չի պատկանում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am