Ֆերգյուսոնը հնարավոր է բանակցի Ռոնալդուի հետ

Armenpress 20:45, 18 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքս Ֆերգյուսոնը հնարավոր է  փորձի համոզել Ռոնալդուին վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլի ակումբ: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով անգլիական մամուլը:Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի ֆուտբոլիստը շատ մտերիմ հարաբերություններ ունի Ֆերգյուսոնի հետ:Մինչ այդ լուրեր Էին տարածվել, որ Ռոնալդուն պատրաստ Է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», եթե նրան շաբաթական կես միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձ վճարեն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am