Ռոբերտ Հովհաննիսյանը երրորդն էր Նոնա Գափրինդաշվիլու գավաթի մրցաշարում

Armenpress 13:02, 18 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատիստ Ռոբերտ Հովհաննիսյանը երրորդն էր թբիլիսյան շախմատային մրցաշարում: 

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը Թբիլիսիում ավարտված Նոնա Գափրինդաշվիլու գավաթում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ 65 մասնակիցների մեջ նվաճեց երրորդ մրցանակը: 7,5 միավորվ մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Լուկա Պաիչաձեն (Վրաստան): 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Armchess կայքը:

Գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Լեւոն Բաբուջյանը, Հովիկ Հայրապետյանը եւ մի խումբ այլ հայ շախմատիստներ սեպտեմբերի 9-17 մասնակցում էին Թբիլիսիում անցկացվող Նոնա Գափրինդաշվիլու գավաթին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am