Կառավարությունն ամբողջական փաթեթ է պատրաստում սահմանամերձ համայնքների օժանադակելու համար

Armenpress 12:23, 18 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Սահմանամերձ համայնքների աջակցություն ցուցաբերելու նպատակով կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կմշակի ամբողջական փաթեթ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ փոխվարչապետ,  տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ներկայացնելով Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի սահմանամերձ համայնքներին օժանդակություն ցուցաբերելու օրենսդրական նախաձեռնությունը, նշեց, որ ստեղծված աշխատանքային խումբը կքննարկի դրանք:

«Աշխատանքային խումբն ամփոփում է բոլոր առաջարկությունները: Կլինի համատեղ ամբողջական փաթեթ, որի մեջ կլինեն ոչ միայն սոցիալական, այլև գործարարությանը վերաբերող հարցեր»,- ասաց փոխվարչապետը:

ՀՀ վարչապետն էլ ավելացրեց, որ սահմանամերձ համայնքներին օժանադակություն ցուցաբերելու հարցը կառավարության նախաձեռնությունն է, իսկ ԱԺ պատգամավորների ներկայացրած բոլոր առաջարկությունները կքննարկվեն ու ողջամիտները կներառվեն այդ փաստաթղթում:

Օրենսդրական նա­խա­­ձեռ­նու­թյան կար­գով Փաշինյանի ներկայացրած «Սահմանապահ համայնքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մա­սին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարությունը ներկայացրել էր որոշակի առաջարկությունները: Մասնավորապես, վերնագրում և տեքստում «սահմանապահ» բառն առաջարկվում է փոխարինել «սահմանամերձ» բառով, քանի որ նախագծում խոսքը գնում է ոչ թե Հայաստանի Հանրապե­տու­թյան սահմանը պահպանելու հարցում համայնքներին լիազորություններ տալու, այլ սահ­մա­նից որոշակիհեռավորության վրա (մինչև 3 կմ) գտնվող համայնքներին արտոնություններ տրամադրելու մասին:

Նախագծի 2. 3-րդ հոդվածով նախատեսվում է, որ «սահմանապահ համայնքի բնակիչները ազատ­վում են Սահմանապահ համայնքի տարածքում ունեցած հողերի հողիհարկից և Սահ­մա­նա­պահ համայնքի տարածքում ունեցած անշարժ գույքի գույքահարկից»: Կառավարությունը գտնում է, որ այս դեպ­քում ավելի նպատակահարմար է կիրառել արդեն երկու տարի գործող ՀՀ որոշմամբ հաստատված «Մարտական գոր­ծողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից գնդակոծման դեպ­քեր ունեցող Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների հողի հարկ վճա­րող ֆիզիկական և իրավաբանական անձանց և ջրօգտագործողների ընկերությունների սպա­սարկ­ման տարածքում ընդգրկված այդ համայնքներում ոռոգման ջուր օգտագործող ֆիզի­կա­կան և իրավաբանական անձանց պետական աջակցություն ցուցաբերելու մասին» ծրագրում ամրագրված մոտեցումը՝ և հարկերի գումարները փոխհատուցվեն պետության կողմից, որ­պես­զի չնվազեն նաև այդ համայնքների սեփական եկամուտները,որոնց հաշվին ծառա­յու­թյուն­ներ են ստանում համայնքի բնակիչները:

Ըստ գործադիր մարմնի՝ այս առաջարկությունը բխում է նաև Տեղական Ինքնակառավարման Եվրոպական Խարտիայի 9-րդ հոդվածի պահանջներից, համաձայն որոնց՝«տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական միջոցների առնվազն մի մասը պետք է գոյանա տեղական հարկերից և վճարներից, որոնց դրույքաչափերըտեղական ինք­նակառավարման մարմինները իրավունք ունեն սահմանել օրենքի շրջանակներին համա­պատասխան:

Փաշինյանի նախագծի 3. 4-րդ հոդվածով նախատեսվում է, որ պետական բյուջեից ստացվող օգնությունը կա­րող է օգտագործվել բացառապես համայնքի բնակիչներիառողջապահական կարիքները հո­գալու, ինչպես նաև երիտասարդ ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու համար: Առա­ջար­կվում է այդ ցանկը լրացնել սոցիալական ևկրթական կարիքների դեպքերով:

«4. 7-րդ հոդվածով սահմանվում է. «Սահմանապահ համայնքներում և դրանց հարակից տա­րածքներում ականների պայթյունից, ադրբեջանական զինված ուժերիգործողությունների հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին Հայաստանի Հանրապետության պե­տա­կան բյուջեից տրվում է միանվագ օգնություն՝ 2 միլիոն դրամիչափով՝ հուղարկավորության ծախսերի համար:» Առաջարկում ենք հանել «հուղարկավորության ծախսերի համար» բա­ռերը, քանի որ չեն բացառվում դեպքեր, երբ զոհվածներիընտանիքները ֆիզիկապես հուղար­կա­վորություն կազմակերպելու հնարավորություն չունենան:

Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներ­կա­յացված օրենքի նախագիծն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացրած առաջար­կություն­ների ընդունման դեպքում»,- ասված է կառավարության եզրակացության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am