Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

Armenpress 11:46, 18 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:

Նոր վարկանիշային աղյուսակում Հայաստանի հավաքականը  556 միավորով 52-րդ հորիզոնականում է: Ազգային թիմը նախորդ ամսվա համեմատ նահանջել է 16 հորիզոնականով: Մրցաշարային աղյուսակի առաջատարը աշխարհի գործáղ չեմպիոն Գերմանիայի ազգային թիմն է: Լավագույն տասնյակի մեջ մտել են նաև Արգենտինայի, Կոլումբիայի, Նիդեռլանդների, Բելգիայի, Բրազիլիայի, Ուրուգվայի, Իսպանիայի, Ֆրանսիայի և Շվեյցարիայի հավաքականները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am