ԶԼՄ-ների նկատմամբ ամերիկացիների վստահությունը հասել է պատմական նվազագույնին. Gallup

Armenpress 10:53, 18 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Gallup հասարակական կարծիքի ինստիտուտի հարցման տվյալների համաձայն՝ իրենց զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ ամերիկացիների վստահության մակարդակը հասել է պատմական նվազագույնին եւ կազմել 40 տոկոս: Ընդսմին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի քաղաքացիները վերջին տասը տարում սկսել են ավելի ու ավելի քիչ հավատալ «չորրորդ իշխանությանը»:

Հետազոտությունը ցույց է տվել, որ հարցվածների մեծամասնությունը կասկածում է նորությունները «ամբողջական ծավալով, ստույգ եւ ճշմարտացիորեն» ներկայացնելու ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների ընդունակությանը:

Gallup-ի փորձագետների կարծիքով՝ ԶԼՄ-ների նկատմամբ քաղաքացիների անվստահությունը կապված է նախընտրական արշավների եւ ընտրությունների արդյունքներից բնակչության դժգոհության հետ: Մինչեւ 2004 թվականն ամերիկացիները գերծնականում չէին կասկածում ԶԼՄ-ների ճշմարտացիությանը, բայց ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի նախընտրական արշավի ընթացքում ԶԼՄ-ների նկատմամբ վստահության մակարդակը 54 տոկոսից կտրուկ ընկավ մինչեւ 44 տոկոս:

Սեպտեմբերի 4-ից մինչեւ 7-ն անցկացված հարցմանը ԱՄՆ-ի բոլոր 50 նահանգներում մասնակցել է ավելի քան հազար մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am