Զոհվել Է Ուկրաինայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը

Armenpress 21:56, 17 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաիայի ֆուտբոլի հավաքականի եւ Կիեւի «Դինամո» ակումբի նախկին խաղացող, Ռուսաստանի «Անժի» ակումբի գլխավոր մարզիչ Անդրեյ Գուսինը դարձել Է մոտոցիկլային պատահարի զոհ: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Գուսինը զոհվել Է Կիեւի մոտակայքում գտնվող «Չայկա» ավտոմարզադաշտում` իր մոտոցիկլը վարելու ժամանակ:

Մի պահ արագ քշելու ընթացքում  նա չի կարողացել պահպանել հավասարակշռությունը եւ ընկել մոտոցիկլից: Քիչ անց, գիտակցության չգալով, Գուսինը վախճանվել Է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am