Շնորհակալ եմ ինձ աջակցած բոլոր ֆուտբոլասերներին.Գուտիերես

Armenpress 21:37, 17 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Նյուքասլ» ֆուտբոլի ակումբի կիսապաշտպան, արգենտինացի Խոնաս Գուտիերեսը դիմել Է իրեն աջակցած բոլոր ֆուտբոլասերներին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իսպանական մամուլը, արգենտինացի ֆուտբոլիստը տառապում Է քաղցկեղով եւ համապատասխան բուժում անցնում:»Ես շնորհակալ եմ այս պահին ինձ բարոյական աջակցություն ցուցաբերած բոլոր ֆուտբոլասերներ»-ին` գրել Է ֆուտբոլիստը Twitter-ի իր էջում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am