Արմեն Տանանյանը նշանակվել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնակատար

Armenpress 19:15, 17 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության «Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Հայրապետ Մեսրոպի Գալստյանն անձնական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

ՀՀ ԱՆ «Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Հովհաննեսի Տանանյանը, ով մինչ այդ տնօրենի տեղակալն էր։

Հայրապետ Գալստյանը շարունակելու է պաշտոնավարել նույն կենտրոնում` որպես վարչական խորհրդի ղեկավար։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am