Տեղի է ունեցել FREDA-ի հոգաբարձուների խորհրդի նիստը
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օրակարգի շրջանակում քննարկվել և հատատվել է Հայաստանում գյուղական տարածքների զարգացմնան հիմնադրամի 2013 թվականի, ինչպես նաև բյուջեի կատարողականի և տարեկան աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման հաշվետվությունը:
Նիստում արծարծվել է նաև հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Անդրադարձ է եղել հիմնադրամի զարգացման հետագա հեռանկարներին և ներկայացվել մի քանի ուղղություններ: Խորհրդի անդամները հանդես են եկել տարբեր առաջարկություններով, որոնք ամփոփ տեսքով և հստակ ծրագրերով հիմնադրամի կողմից կներկայացվեն խորհրդի առաջիկա նիստերի ընթացքում:
- Փաշինյանն Ադրբեջանին առաջարկել է սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր ստորագրել
- Մխիթար Հայրապետյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարար
- ՀՀ վարչապետն անդրադարձել է պաշտոնական Բաքվի կողմից առաջ քաշվող
«Արևմտյան Ադրբեջան» թեզին
- Վաշինգտոնը որևէ ապացույց չունի Պեկինի կողմից Մոսկվային զենք
մատակարարելու վերաբերյալ. Բլինկեն
- ՊՆ հրապարակած տեսանյութում երևում է, ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ
զինծառայողները սադրանքի դիմում ու կրակում ՀՀ ԶՈՒ զինծառայողների
ուղղությամբ