Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ

Armenpress 13:20, 17 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում սեպտեմբերի 17-21-ը շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Քամին` հյուսիս-արևելյան` 5-10 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ՝ 20-25 մ/վրկ արագությամբ:

Երևանում սեպտեմբերի 17-21-ը գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Սեպտեմբերի 17-18-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +30 աստիճան, սեպտեմբերի 19-20-ին` +29 աստիճան:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am