Քաղաքացին զինամթերք է թողել Սարի Թաղի կամրջի մոտ

Armenpress 12:13, 17 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Էրեբունու բաժնում սեպտեմբերի 15-ին` ժամը 20.55-ին, հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Սարի Թաղի կամրջի մոտ զենք է թողնում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը Մ. Խորենացու 156 և 158 հասցեների հատման խաչմերուկի մոտ` կամրջի տակ, հայտնաբերել է պարկ, որում առկա է եղել նռնակի 3 պայթուցիչ, «ՌԳԴ» տեսակի 3 նռնակ, ծխագլանակ և ողորկափող, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, կարճեցված փողով առանց համարի որսորդական հրացան:  Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am