Քաղաքական գործիչը Ռոնալդինյոյին կապիկ Է անվանել

Armenpress 17:50, 15 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկական «Կերետարո» ֆուտբոլի ակումբը դիմել Է երկրի իշխանություններին` պահանջելով արձագանքել օրերս Մեքսիկայի Ազգային գործողության կուսակցության ճանաչված գործիչ Կարլոս Մանուել Տրավեսոի սկանդալային հայտարությանը: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով անգլիական մամուլը:

 Մեքսիկացի այս քաղաքական գործիչը «Կերետարո» թիմի խաղացող, աշխարհի նախկին չեմպիոն, բրազիլիացի Ռոնալդինյոյին կապիկ Է անվանել, եւ ակումբը դա չի հանդուրժել` անմիջապես պահանջելով երկրի ղեկավարներից համապատասխան ձեւով «տեղը դնել» այս արտահայտության հեղինակին, որը վիրավորանք Է հասցրել ֆուտբոլիստին:

«Ռասիզմը, ինչպես նաեւ խտրականության ցանկացած այլ ձեւը բռնության մի տեսակ Է հանդիսանում եւ պետք Է արմատախիլ արվի»,-ասված Է «Կերետարո» ակումբի ուղերձում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am