Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց վարկանիշով 38-րդ շախմատիստի հետ

Armenpress 12:18, 15 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն իսպանական Բիլբաո քաղաքում ընթացող գերխոշոր մրցաշարի առաջին տուրում կիսեց միավորը մրցակցի հետ:  Առաջին տուրում Լևոն Արոնյանը մրցում էր Իսպանիայի չեմպիոն, վարկանիշով աշխարհում 38-րդ շախմատիստ Ֆրանսիսկո Վալյեխո Պոնսի հետ: Գրոսմայստերները կատարեցին 46 քայլ և համաձայնեցին ոչ-ոքի արդյունքին: Միաժամանակ ընթացող Վիշվանաթան Անանդ-Ռուսլան Պոնոմարյով պարտիայում առավելությունը աշխարհի նախկին չեմպիոն հնդիկ գրոսմայստերինն էր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, երկրորդ տուրում Արոնյանը կխաղա Ռուսլան Պոնոմարյովի հետ, իսկ Անանդը կխաղա Վալյեխո Պոնսի հետ:

«Մեծ սաղավարտ»-ի 7-րդ եզրափակիչ մրցաշարը մեկնարկել է սեպտեմբերի 14-ին և կեզրափակվի սեպտեմբերի 21-ին: Մրցաշարին մասնակցում են 4 շախմատիստներ` Լևոն Արոնյան, Վիշի Անանդ, Ռուսլան Պոնոմարյով և Ֆրանցիսկո Վալյեխո Պոնս: Շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը հրաժարվել է մրցաշարին մասնակցելուց` շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանությանը լավ նախապատրաստվելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am