Արթուր Ալեքսանյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Armenpress 18:34, 14 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի Հայաստանի ըմբիշ, 98 կգ քաշային կարգի Արթուր Ալեքսանյանը նվաճեց Տաշքենդում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ մարզիկը վճռական մենամարտում 8:0 հաշվով ընդամենը 56 վայրկյանում պարտության մատնեց գերմանացի ըմբիշ Օլիվեր Հասլերին:

Սա Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշների արդեն երկրորդ ոսկե մեդալն է այս առաջնությունում. մինչ այդ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 75կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը: ՀՀ ըմբշամարտի հավաքականի մյուս երկու անդամները`71 կգ քաշային Վարշամ Բորանյանը և 59 կգ քաշային Ռոման Ամոյանը մեդալներ չնվաճեցին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am