ՌԴ-ն անպատասխան չի թողնի Արևմուտքի պատժամիջոցները. Վալենտինա Մատվիենկո

Armenpress 15:40, 14 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն առանց պատասխանի չի թողնի Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից կիրառված նոր պատժամիջոցները, բայց պատասխանը պետք է լինի կշռադատված` ուղղված ազգային տնտեսության, շահերի պաշտպանությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն: Նա ընդգծել է, որ չի կարողացել առանց տարակուսանքի ընդունել Արևմուտքի նոր պատժամիջոցները: «Ինչպես իրեն հարգող ցանկացած երկիր, մենք իհարկե չենք կարող դա անպատասխան թողնել, բայց ես գտնում եմ, որ մեր պատասխանը պետք է լինի հանգիստ, կշռադատված, իսկ առաջին հերթին` ուղղված ազգային տնտեսության և շահերի պաշտպանությանը»,-ընդգծել է Մատվիենկոն:

Նրա խոսքերով, պատժամիջոցները երբեք արդյունավետ չեն եղել: «Արդեն վաղուց բոլորին հայտնի է, որ Ռուսաստանի հետ սպառնալիքներով խոսելն անիմաստ է և ոչ արդյունավետ»,- ընդգծել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am