Արարատ գյուղի բնակիչները հայտնաբերել են սահմանախախտի

Armenpress 20:46, 9 Սեպտեմբեր, 2014

ԱՐՏԱՇԱՏ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչներ Կարո Դավթյանը եւ Ռաֆիկ Պետրոսյանը սեպտեմբերի 7-ի երեկոյան` խոտհարքի ժամանակ Սուրենավան եւ Արարատ գյուղերի սահմանամերձ տարածքում հայտնաբերել են սահմանախախտի եւ հանձնել ուղեկալի հրամանատարական կազմին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Քրիստինե Խաչատրյանը, սահմանախախտի ազգությունը եւ անունը չի հրապարակվում` գաղտնիության սկզբունքներից ելնելով:

Հինգշաբթի օրը` սեպտեմբերի 11-ին, Արարատ գյուղում սահմանապահ ուղեկալի հրամանատարական կազմը, ինչպես նաեւ ՀՀ ազգային անվտանգության աշխատակիցները Արարատ գյուղի խիզախներին հանդիսավոր պայմաններում կներկյացնեն խրախուսանքի:

Կատարվում է հետաքննություն:

 

Լիլիթ Մաճկալյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am