Ուորլիքը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ԼՂ հակամարտության քննարկման ակնկալիք ունի

Armenpress 13:31, 3 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը լիահույս է, որ Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կքննարկվի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում` հայտնելով, որ ինքը ևս մեկնում է` մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:

Գրառման վերջում Ուորլիքը թողել է «#NKpeace» հաշթագը, ինչը հիմք է տալիկս ենթադրելու, որ Ուելսում հնարավոր են քննարկումներ արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ:

Նշենք, որ ո’չ Հայաստանի, ո’չ էլ Ադրբեջանի նախագահների աշխատակազմերից պաշտոնական մակարդակով հայտարարություն չի արվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու և այնտեղ ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին բանակցություններ վարելու վերաբերյալ:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am