Լևոն Արոնյանը կիսեց միավորը Հիկարու Նակամուրայի հետ
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կիսեց միավորը Սենթ Լուիս քաղաքում ընթացող խոշոր մրցաշարում: Արոնյանի մրցակիցը 6-րդ տուրում ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան էր: Գրոսմայստերները կատարեցին 45 քայլ և բաժանվեցին խաղաղությամբ: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Վեսելին Տոպալովը: Վեց տուրից հետո անհավանական արդյունք ունի Ֆաբիանու Կարուանան: Նա 6 հնարավորից վաստակել է 6 միավոր: Արոնյանը նախավերջին տեղում է 2 միավորով:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ