Ադրբեջանցիները ցանկանում են հաղթել Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականին. Ֆոգստ

Armenpress 22:01, 2 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում, սեպտեմբերի 3-ին, Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի հետ կայանալիք ընկերաեկան խաղում Ադրբեջանի թիմը կխաղա միայն հաղթանակի համար: Ինչպես  տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը,այս մասին նշել է ֆուտբոլի Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ, գերմանացի Բերտի Ֆոգտսը:

 «Ռուսաստանի ֆուտբոլի միությունը ճիշտ որոշում Է կայացրել` երկարաձգելով իր պայմանագիրը երկրի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոյի հետ. վերջինս շատ բարձր կարգի մասնագետ Է, եւ նրա օրոք ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականը առաջընթաց կապրի»,-ասել Է Ֆոգտսը:-



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am