Երևանի Թբիլիսյան խճուղու տներից մեկում օձ է նկատվել

Armenpress 17:06, 2 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում օգոստոսի 2-ին` ժամը 09.03-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 13/10 տան սենյակներից մեկում օձ է նկատվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ ՓՋ-ն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, փրկարարները հայտնաբերել են «սահնոց» տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am