Նիգերիայում «Բոկո Հարամի» զինյալները գրավել են Բամա քաղաքը
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորումը կատաղի մարտերից հետո հսկողության տակ Է վերցրել Նիգերիայի հյուսիսում գտնվող Բամա քաղաքը: Տեղի հազարավոր բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Զինյալները Բոռնո նահանգի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը գրավել են սեպտեմբերի 1-ին՝ այն բանից հետո, երբ քաղաքի վրա գրոհի առաջին փորձը հետ Էր մղվել կառավարական զորքերի կողմից:
Քաղաքի բնակիչները BBC-ին հավաստել են, որ այն անցել Է իսլամիստների հսկողության ներքո, եւ որ շատերը հարկադրված են լքել իրենց տները:
Նիգերիայի իշխանությունները դեռեւս պաշտոնական մեկնաբանություններ չեն տվել քաղաքի վրա ձեռնարկված գրոհի կապակցությամբ:
Օգոստոսի վերջին «Բոկո Հարամը» իր հսկողության տակ գտնվող տարածքներում հռչակել Է Իսլամական պետության ստեղծումը, սակայն Նիգերիայի բանակում այդ հայտարարությունը լուրջ չեն ընդունել: