Մոսկվայում առաջին անգամ տոնել են Արցախի անկախության օրը

Armenpress 14:18, 2 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում առաջին անգամ նշել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` արարողությունը կազմակերպել էր Ռուսաստանի հայերի միության երիտասարդական թևը ՌԴ մայրաքաղաքի լավագույն ակումբներից մեկում` «Look in Rooms»-ում: 

ՌՀՄ փոխնախագահ Լևոն Մուքանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են կազմակերպել միջոցառումը, որն իր բորոշմամբ պատմական իրադարձություն է, քանի որ Արցախի անկախության օրը նախկինում Մոսկվայում չի նշվել:

«Այսուհետև այս տոնն ամենամյա բնույթ է կրելու և տոնվելու է ավելի մեծ մասշտաբներով»,- ասել է նա` հայտնելով, որ իրենք պատրաստվում են իրենց փորձը փոխանցել  Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային ենթակառուցվածքների երիտասարդ առաջնորդներին, որպեսզի Արցախի օրը տոնվի նաև ՌԴ մյուս քաղաքներում և ավելի մեծ թվով մարդկանց ներկայությամբ: 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am