Մոսկվայում ցուցադրվել են Հայոց ցեղասպանության մասին պատմող նյութեր

Armenpress 13:01, 2 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի պետական «Նոր Մանեժ» ցուցասրահում բացվել է ցուցահանդես` նվիրված Առաջին համաշխարհային պատերազմին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, ցուցահանդեսը կրել է «Նայիր պատերազմի աչքերին» խորագիրը: Դրա առաջին այցելուներից մեկը եղել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Ցուցահանդեսին մասնակցել են մի քանի տասնյակ թանգարաններ և արխիվներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Նիդեռլանդներից, Սերբիայից, Ուկրաինայից: Իր մասնակցությունն է ունեցել նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, որը տրամադրել է Հայոց ցեղասպանությանն առնչվող լուսանկարներ, որոնք վկայում են Առաջին աշխարհամարտի տարիներին մարդկության դեմ գործված սարսափելի հանցագործության մասին: Ցուցահանդեսում 1915 թվականը նշված է որպես Օսմանյան կայրսությունում Հայոց ցեղասպանության սկիզբ:

Առաջին անգամ այց ցուցահանդեսը ներկայացվել է ինտերակտիվ ֆորմատով` թվային տեխնոլոգիաների լայն կիրառմամբ:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am