Էրդողանը Բաքու գնալուց առաջ կհանդիպի վարչապետին և հետախուզական ծառայության ղեկավարին

Armenpress 12:24, 2 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջան կատարելիք այցից առաջ կհանդիպի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին և Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական TRT Haber-ը:

Առանձին-առանձին ընդունելով վարչապետին և հետախուզական ծառայության ղեկավարին` Էրդողանն անմիջապես կշտապի Ադրբեջան` իր պաշտոնական երկրորդ այցելությունն իրականացնելու:

Սեպտեմբերի 1-ին Թուրքիայի նորընտիր նախագահն իր առաջին այցով եղել էր ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում: Արդեն սեպտեմբերի 2-ին Էրդողանը կլինի Բաքվում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am